Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավանդների վերադարձը ՕԵԿ-ի շնորհիվ եղավ. Մհեր Շահգելդյան (տեսանյութ)

Քաղաքականություն
mher

ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանն ասում է, որ  իրենց նախընտրական ռազմավարությունը հիմնվում է երկրի ընդհանուր զարգացման տեսլականի վրա: «Կարևորում ենք երկրի զարգացումը, սոցիալական պաշտպանությունը, արտաքին ակտիվ քաղաքականությունը և արդյունաբերական ձեռնարկությունների զարգացումը»,- մանրամասնում է Շահգելդյանը: Խոսելով կուսակցության նախկին գործունեության մասին՝ անդրադառնում է ավանդների վերադարձի հարցին: «Մասնավորպես մեր փորձը, երբ որ մենք մի բան էինք առաջարկում, սկսում էին ասել, որ դա հնարավոր չէ. նույն ավանդների վերադարձը: Սկզբում հնարավոր չէ, հնարավոր չէ, այնուհետև տարիների պայքարի արդյունքում հնարավոր եղավ: Չեմ ասում լիովին, բայց գործընթացը սկսվեց: Եվ այսօր տասնյակ, հարյուր հազարավոր մարդիկ ստանում են»,- եզրափակեց Շահգելդյանը: ՕԵԿ-ին ձայն կտան ոչ միայն կուսակիցները, այլ նաեւ միջին խավը, ովքեր ցանկանում են տեսնել սոցիալական պաշտպանվածություն, վստահ է «Օրինաց երկիր» կուսակցության համապետական ցուցակի երկրորդ համար Մհեր Շահգելդյանը: Ըստ նրա, 6 տարի առաջ կոլացիայի մաս կազմելը եղել է փոփոխություններին ուղղված գործընթաց: