Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բրազիլիայի հավաքականը ֆանտաստիկ արդյունք է ցույց տվել

Սպորտ
a1brazil

Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականը ֆանտաստիկ արդյունք է ցույց տվել 2018թ անցկացրած ընկերական հանդիպումներում: Նմանատիպ վերջին խաղում բրազիլացիները նվազագույն հաշվով առավելության են հասել Կամերունի ազգային թիմի նկատմամբ:  Այդպիսով, բրազիլացիները 2018 թվականում անցկացրած 10 ընկերական հանդիպումներում տարել են 10 հաղթանակ, մրցակիցների դարպասը խփել 21 գոլ, սեփականը պահել անառիկ: Ահա 2018թ Բրազիլիայի հավաքականի անցկացրած ընկերական խաղերը. 23.03.  Ռուսաստան – Բրազիլիա՝ 0:3 27.03.  Գերմանիա – Բրազիլիա՝ 0:1 03.06.  Բրազիլիա – Խորվաթիա՝ 2:0 10.06.  Ավստրիա – Բրազիլիա՝ 0:3 08.09.  ԱՄՆ – Բրազիլիա՝ 0:2 12.09.  Բրազիլիա – Սալվադոր՝ 5:0 12.10.  Սաուդյան Արաբիա – Բրազիլիա՝ 0:2 16.10.  Բրազիլիա – Արգենտինա՝ 1:0 16.11.  Բրազիլիա – Ուրուգվայ՝ 1:0 20.11.  Բրազիլիա – Կամերուն՝ 1:0