Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փաշինյանն ում աջակցի՝ նա կհաղթի. Ալեքսանդր Մարգարով

Քաղաքականություն
642e7a08cbe96f04e26f824b9753709d

«ԱԺ-ում ՔՊ-ի բարձր ներկայացվածությունը կասկածից դուրս է: ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, նախկին «Ելք» դաշինքի մաս կազմող «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները հնարավորինս կօգտագործեն այսօր ԱԺ-ում ունեցած ներկայացվածությունը նորընտիր խորհրդարանում մանդատներ ունենալու համար»,- համոզված է քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը: Ըստ քաղաքագետի, եթե ՀՀԿ-ն կարողանա հաղթահարել նախընտրական շեմը և հայտնվել խորհրդարանում, ապա միանշանակ հանդես կգա ըմդդիմության կարգավիճակում, իսկ ինչ վերաբերում է մյուս խորհրդարանական ուժերին, ապա նրանց ընդդիմադիր կամ իշխանամետ լինելը կախված է հենց ՔՊ-ից. չպետք է մոռանալ, որ հեղափոխական արժեքները, կարգախոսները, հետհեղափոխական գործընթացները ՔՊ-ից բացի այլ քաղաքական ուժ կիսել չի կարող: Քաղաքական ուժերը կարող են հայտնվել շատ տարօրինակ կարգավիճակում, քանի որ նրանք, չուզենալով լինել ընդդիմություն, չեն կարող կազմել նաև իշխանության մաս: Քաղաքագետը կասկածելի է համարում ՀՀԿ-ի՝ ԱԺ-ում հայտնվելը, քանի որ կուսակցության նկատմամբ ձևավորված բացասական մթնոլորտը կարող է ստիպել ընտրազանգվածին վերջինիս հակադրվելու նպատակով քվեարկել որևէ այլ քաղաքական ուժի օգտին: Ըստ քաղաքագետի՝ բավականին հետաքրքիր է նաև «Սասնա ծռեր» կուսակցության առաջադրումը, որը քաղաքական դաշտում նոր ուժ է և պետք է քարոզարշավն անցկացնի 12 օրվա ընթացքում: Պրոֆեսոր Մարգարովը գտնում է, որ ՔՊ-ն չէ, որ գնացել է արտահերթ խորհրդարանական ընտրությունները ռեյտինգային ընտրական համակարգով անցկացնելու քայլին. ՔՊ-ն ընտրություններն անցկացնում է այն օրենսգրքով, որն այսօր գործում է ՀՀ-ում: Այլ հարց է, թե ինչու «Հանրապետականը» խոչընդոտեց նոր ընտրական օրենսգրքի ընդունմանը, որը կդարձներ այն բացարձակ համամասնական: ՔՊ-ն չուներ ԱԺ-ում համապատասխան ձայներ, որը թույլ կտար նրան ընտրություններն անցկացնել նոր օրենսգրքով: Քաղաքագետի խոսքերով. «Երևանի ավագանու ընտրությունները շատ հստակ ցույց են տվել մի բան, որ վարչապետ Փաշինյանը որ թեկնածուին էլ օժանդակի, դա միանշանակ կարժանանա հանրության վստահությանը: Այսօր ՔՊ-ի կարգախոսն է ՝ «Նիկոլ վարչապետ», և հարց է առաջանում, թե ո՞րն է ՔՊ-ի ծրագիրը: ՔՊ-ն պետք է խելամտորեն օգտագործի Փաշինյանի անձով պայմանավորված բարձր վարկանիշը . նման բարձր լեգիտիմություն են ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանը, Միխայիլ Սաակաշվիլին, Բորիս Ելցինը: Բարձր լեգիտիմությունը, ժողովրդավարական հասարակության առկայության պայմաններում կարող է պահպանվել միայն այն կրող քաղաքական ուժի արդյունավետ գործունեության ժամանակ»: