Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԺ-ն քննարկում է 2019-ի բյուջեն (տեսանյութ)

Քաղաքականություն
babloyan-2

Կառավարության նախաձեռնությամբ այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստ է գումարվել: Կառավարությունն առաջարկում է արտահերթ նիստի օրակարգի առաջին և երկրորդ հարցերը՝ մասնավորապես պաշտոնատար անձանց գործունեության ապահովման և սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի և ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին  օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագծի առաջին ընթերցումից հետո երկրորդ ընթերցումը կազմակերպել 24 ժամվա ընթացքում, իսկ գլխադասային հանձնաժողովի եզրակացություն ներկայացնելու համար, ինչպես նաև նախագծերի վերաբերյալ գրավոր առաջարկներ ներկայացնելու համար սահմանել երեքական ժամ:  Քվեարկության դրվեց 2018 նոյեմբերի 21-ին գումարված ԱԺ-ի արտահերթ նիստի օրակարգի հարցերի քննարկման հատուկ ընթացակարգի մասին ԱԺ որոշման նախագիծը, ընդունելու մասին հարցը: Նախագիծն ընդունվեց 64 կողմ ձայներով: Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվեց կառավարության կողմից ներկայացված ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:   Հարցը զեկուցեց Աշխատանքի և սոցիալակն հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սայանը: «Ժամանակին սահմանվել էր, որ աշխատանքային գրքույկները դուրս են գալիս շրջանառությունից, և գործատուները օրենքն ուժի մեջ  մտնելուց հետո երկու տարվա ընթացքում այդ գրքույկները հանձնում են  կառավարության սահմանած  լիազոր մարմնին, որը աշխատանքային գրքույկները սկանավորում և վերադարձնում է գործատուին քաղաքացիներին հանձնելու համար: Այս օրենքն ուժի մեջ է մտել 2017թ. հունվարի 1-ից, և պետք է մինչև 2019թ. հունվարի 1-ը գործընթացը ավարտված լիներ,  բայց տեխնիկական պատճառով գործընթացը չի ավարտվել: Շուրջ 500-550 000 աշխատանքային գրքույկի փոխարեն թվայնվացել է 270 000-ը: Նախագծով առաջարկվում է այն երկարաձգել 1 տարով, որպեսզի գործընթացը ավարտին հասցվի»: Նախագիծն առաջին ըթերցմամբ ընդունվեց 58 կողմ ձայնով: