Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՎՐՈ-2020 տանող ճանապարհին Հայաստանը չի հանդիպի Ադրբեջանի հետ

Սպորտ
5-4

2018թ ՈՒԵՖԱ-ի Ազգերի Լիգայի ընտրական մրցաշարի արդյունքներով ձեւավորվել են Եվրո-2020-ի ընտրական փուլի վիճակահանության նախնական զամբյուղները: Հայաստանի ֆուտբոլի հավաքականը հայտնվել է 5-րդ զամբյուղում, որտեղ նրա հետ ընգրկվել են հետևյալ ընտրանիները՝ Մակեդոնիա, Կոսովո, Բելառուս, Լյուքսեմբուրգ, Ադրբեջան, Ղազախստան, Մոլդովա, Ջիբրալթար և Ֆարերներ: Այդ երկրները չեն կարող ընդգրկվել մեր հավաքականի ենթախմբում: Մնացած զամբյուղներն այսպիսի տեսք ունեն. 1-ին զամբյուղ. Շվեյցարիա, Պորտուգալիա, Հոլանդիա, Անգլիա, Բելգիա, Ֆրանսիա, Իսպանիա, Իտալիա, Խորվաթիա, Լեհաստան: 2-րդ զամբյուղ. Գերմանիա, Իսլանդիա, Բոսնիա եւ Հերցեգովինա, Ուկրաինա, Դանիա, Շվեդիա, Ռուսաստան, Ավստրիա, Ուելս, Չեխիա: 3-րդ զամբյուղ. Սլովակիա, Թուրքիա, Իռլանդիա, Հյուսիսային Իռլանդիա, Շոտլանդիա, Նորվեգիա, Սերբիա, Ֆինլանդիա, Իսրայել, Բուլղարիա: 4-րդ զամբյուղ. Հունգարիա, Ռումինիա, Հունաստան, Ալբանիա, Չեռնոգորիա, Կիպրոս, Էստոնիա, Սլովենիա, Լիտվա, Վրաստան: 6-րդ զամբյուղ. Լատվիա, Լիխտենշտեյն, Անդորա, Մալթա, Սան Մարինո: Եվրո-2020-ի վիճակահանությունը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին, Դուբլինում: Հավաքականները կբաժանվեն 10 ընտրական խմբերի միջեւ, որոնցում առաջին երկու տեղերը գրաված թիմերն անմիջապես կմտնեն Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ: Մնացած 4 մասնակիցները կորոշվեն Ազգերի լիգայի չորս փլեյ-օֆֆերի ժամանակ: Եվրո-2020-ը կանցկացվի 13 տարբեր քաղաքներում: Կիսաեզրափակիչ եւ եզրափակիչ խաղերը կկայանան Լոնդոնում: