Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շերեմետևո»-ում մահացածը ՀՀ քաղաքացի է

Կարևոր լուրեր Հասարակություն
1-17

lenta.ru-ի տեղեկություններով «Շերեմետևո» օդանավակայանի թռիչքուղու վրա հայտնաբերած մահացած տղամարդը ՀՀ քաղաքացի է։ Նրան Իսպանիայից Հայաստան էին արտաքսել։ Մոսկվայում ինքնաթիռը փոխելիս նա փախուստի է դիմել։ Մոսկվայի ճանապարհին ինքնաթիռում տղամարդը կռիվ է սկսել և հարվածել բորտ–ուղեկցորդին։ Նոյեմբերի 20-ին, Աթենք թռչող Boeing 737–ի անձնակազմը դիսպետչերին հայտնել է կենդանու հետ բախման մասին։ Քանի որ համակարգը վնասվածքների մասին տեղեկություն չի հաղորդել, ինքնաթիռը չի վերադարձել օդանավակայան։ Ավելի ուշ, ԶԼՄ–ների տվյալներով, տարածքի զննության ժամանակ հայտնաբերվել են տղամարդու դին և նրա անձնական իրերը։ Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել։