Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆուտբոլի երեւանյան մրցաշարում հաղթեց Հոլանդիայի Մ-19 հավաքականը

Սպորտ
a1hajastan-19

Երեւանում այսօր ավարտված ֆուտբոլի միջազգային մրցաշարում հաղթեց Հոլանդիայի Մ-19 հավաքականը: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Վերջին խաղում հոլանդացի ֆուտբոլիստները 2։1 հաշվով հաղթեցին Պորտուգալիայի Մ-19 հավաքականին, որը Եվրոպայի գործող չեմպիոնն է այդ տարիքային խմբում: Նրանք վաստակեցին 9 միավոր և զբաղեցրին առաջին տեղը: Հոլանդիային հաջորդեցին Պորտուգալիայի եւ Գերմանիայի այդ տարիքային հավաքականները:   Ինչ վերաբերում է Հայաստանի Մ-19 տարեկանների հավաքականը, ապա այն չկարողացավ հավասար պայքար մղել ուժեղ մրցակիցների դեմ: Արթուր Ոսկանյանի գլխավորած թիմը խոշոր հաշվով պարտություններ կրեց բոլոր խաղերում՝ 0:4 Հոլանդիայից, 1:5՝ Պորտուգալիայից, 0:7՝ Գերմանիայից: Այդպիսով, Հայաստանի Մ-19 հավաքականը լիովին ձախողեց իր ստուգարքը հաջորդ տարի Երեւանում կայանալիք Եվրոպայի պատանեկան առաջնությունից առաջ: