Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եվրադատարանը որոշում կհրապարակի ցմահ դատապարտյալի գործով

Կարևոր լուրեր Հասարակություն
27.01.10

Նոյեմբերի 22-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում կհրապարակի ցմահ  դատապարտյալ Խոսրով Ավագյանի գործով։  2008թ ցմահ դատապարտված Խոսրով Ավագյանը պնդում է, որ խախտվել են ՄԻ եվրոպական կոնվենցիայի Հոդված 6-ի 1-ին  եւ 3-րդ  / դ/ մասերը։ Այսինքն՝  խախտվել է արդար դատաքննության  իրավունքը, բացի այդ չի ապահովվել պահանջը, որ  քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք իրավունք ունի հարցաքննելու իր դեմ ցուցմունք տվող վկաներին։ Այս  դեպքում նա չի կարողացել հարցեր ուղղել փորձագետներին, որոնց եզրակացությունը դրվել է մեղադրական վճռի հիմքում։ Նա  մեղադրվում է երեւանաբնակ  Վարսենիկ և Մարգարիտա Գյուրջինյանների  սպանության մեջ։  Փորձաքննության համաձայն՝  մահը վրա է հասել սրտի պսակաձև անոթների արյան շրջանառության սուր խանգարման արդյունքում:   Խոսրով Ավագյանը դեպքից մի տարի առաջ ստանձնել էր նրանց խնամակալությունը։ Ավագյանի  մոտ հայտնաբերվել է կտակ, որով բնակարանը կտակվել է  հենց իրեն ։  Այս հանգամանքի ի հայտ գալուց հետո՝  մահացած կանանց հարազատները պահանջել են դատաբժշկական նոր փորձաքննություն, որից հետո պարզվել է , որ երկու քույրերը մահացել են թունավորումից։ « Խոսրով Ավագյանը նախկինում դատված լինելով, 2004թ. մարտի 26-ին ազատվելով պատժի կրումից,2006թ. գարնանը ծանոթանալով միայնակ և տարեց քույրեր Վարսենիկ Գյուրջինյանի և Մարգո Գյուրջինյանի հետ խաբեությամբ հանդես է եկել որպես բարեգործ, վերջիններիս մոտ վստահություն ձեռք բերելուց հետո, 2006թ. ապրիլի 5-ին առանձնապես խոշոր չափի` 8145000 դրամ արժեք ունեցող բնակարանը սեփականատեր Վ.Գյուրջինյանին խաբեությամբ կտակել է տվել իրեն:Այնուհետև, 2006թ. դեկտեմբերի վերջին շահադիտական դրդումներից ելնելով թունաքիմիկատներով թունավորել է Վ.և Մ. Գյուրջինյաններին, որի հետևանքով վերջիններս մահացել են»,- նշված է  մեղադրական եզրակացության մեջ: Մեղադրանք առաջադրելիս հիմք է ընդունվել նախկինում խարդախությամբ բնակարանի տիրանալու և սեփականատիրոջը սպանելու համար քրեական պատասխանատվության ենթարկվելու հանգամանքը: 2011 թ. հանցագործության կրկնակիությունը սահմանող 21-րդ հոդվածը ճանաչվել է ուժը կորցրած։  Խորեն  Ավագյանը դիմել է  իր  դատավճիռը գործող օրենսդրությանը համապատասխանեցնելու խնդրանքով։  Ընդհանուր իրավասության առաջին ատյանի, այնպես էլ Վերաքննիչ քրեական դատարանում գործը քննվել է նրա բացակայությամբ։ Ի դեպ, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն իրականացրել է այս գործի ուսումնասիրություն եւ եզրակացրել է, որ   խախտվել է  Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական Կոնվենցիայի 6-րդ հոդվածը: