Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծեծ չէր, պաշտպանություն էր. Գոռ Վարդանյանը համոզել է

Քաղաքականություն
marina.thumb_

«Երկիր Ծիրանի» կուսակցության  նախկին  անդամ Մարինա Խաչատրյանը ոստիկանությունից ետ է վերցրել փետրվարի 13-ին ավագանու նիստին տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ իր բողոքը: Այս մասին NEWS.am-ին ասել է  նա՝ նշելով, որ իր նախաձեռնությամբ է ետ վերցրել բողոքը, կողմերից որեւէ մեկն իրեն չի խնդրել այդ մասին: Ի դեպ. երեկվանից համացանցում քննարկման առիթ  է  Մարինա Խաչատրյանի մասնակցությունը մի միջոցառման։   Դուքենդո ֆեդերացիայի Հայաստանի առաջնության ժամանակ  նրան Գոռ Վարդանյանը վկայական է հանձնել` որպես ֆեդերացիայի պատվավոր անդամի։ Հիշեցնենք, որ հայտնի ծեծկռտուքի մասնակիցներից մեկն էլ հենց Գոռ Վարդանյանն էր, որը քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդականն է։ «Կոյուղաջրով ակցիայից» հետո Մարինա Խաչատրյանը մեղադրում էր Գոռ Վարդանյանին իր նկատմամբ բռնություն թույլ տալու մեջ, իսկ այսօր արդեն հայտարարում է,որ նա պարզապես պաշտպանել է իրեն։