Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վերին Լարսում խցանման մեջ հայտնված վարորդների համար սնունդ, տաք ջուր, դեղորայք է ապահովվել (տեսանյութ)

Պաշտոնական
46454427_1258417944300812_5881025038248837120_o

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Վերին Լարսի անցակետում խցանման մեջ հայտնված մեքենաների առնչությամբ: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Նոր խոսեցի Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանի հետ:  Լարսում առաջացած խնդրով դիմել է Հս. Օսեթիայի իշխանություններին, մասնավորապես ԱԻՆ և առողջապահության նախարարություններ: Առողջապահության նախարարն այցելել է խցանման մեջ հայտնված վարորդնեին, քաղաքացիներին ապահովվել է սնունդ, տաք ջուր, դեղորայք և շուկայական գներով դիզվառելիք: Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն աշխատում է Վրաստանի ԱԻՆ և անցակետի  իշխանությունների հետ, մինչև վաղը կեսօր ճանապարհը հաստատ փակ կլինի»: