Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անդրանիկ Գաբրիելյանը աշխարհի առաջնությունում կպայքարի բրոնզի համար

Սպորտ
a1borba

Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Մ-23 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի ըմբիշներին այդպես էլ չհաջողվեց մտնել եզրափակիչ եւ նվազագույնը արծաթե մեդալ նվաճել:   Այսօր կայացած ազատ ոճի ըմբշամարտի մրցումներում այդ բաղձալի նպատակին մոտ էր մեր 74կգ քաշային Անդրանիկ Գաբրիելյանը, որը հաղթահարելով նախնական արգելքները, հասավ կիսաեզրափակիչ: Սակայն, այդ փուլում նա 1:11 հաշվով պարտվեց ռումինացի Մաքսիմ Վասիլիողլոյին: Այդպիսով, Անդրանիկ Գաբրիելյանը վաղը կպայքարի բրոնզե մեդալի համար: Նրա մրցակիցը կդառնա Զանգանեն (Իրան) - Աբդուլաեւ (Ադրբեջան) սփոփիչ մենամարտի հաղթողը:   Այսօր հանդես եկած մեր մյուս երկու ըմբիշները՝ Հովհաննես Մխիթարյանը (86 կգ) եւ Սարգիս Հովսեփյանը (92 կգ), անհաջող մեկնարկեցին, պարտվեցին Ադրբեջանի ներկայացուցիչներին եւ դուրս մնացին պայքարից: