Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆուտբոլի Հայաստանի Մ-19 հավաքականն առայժմ մրցունակ չէ

Սպորտ
a1futbol-19-17.11.

Ֆուտբոլի Հայաստանի Մ-19 հավաքականը երկրորդ պարտությունը կրեց Երեւանում անցկացվող ընկերական մրցաշարում:   Այսօր մեր թիմը հանդիպեց Պորտուգալիա այդ տարիքային ընտրանու հետ եւ պարտվեց 1:5 հաշվով, ընդ որում մերոնք միակ գոլը խփեցին այն ժամանակ, երբ մրցակիցն արդեն հինգ անգամ գրավել էր մեր թիմի դարպասը:   Այդպիսով, Հայաստանի Մ-19 հավաքականը երկրորդ անգամ խոշոր հաշվով պարտություն կրեց (առաջինը Հոլանդիայից՝ 0:4) եւ առայժմ զբաղեցնում է վերջին տեղը: Պորտուգալիայի հավաքականը երկրորդ հաղթանակը տարավ եւ դարձավ միանձնյա առաջատար: Այսօր նախատեսված երկրորդ խաղում միմյանց հետ կհանդիպեն Հոլանդիան ու Գերմանիան: