Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բացահայտվել է Աստղաձոր գյուղում կատարված դանակահարությունը

Պաշտոնական
5266769920_n

Նոյեմբերի 15-ին Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղում դանակահարություն էր եղել: Տուժողը 35-ամյա մի տղամարդ էր: Կատարվածի հանգամանքները պարզելու և դանակահարողին հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանության Գեղարքունիքի մարզայինվարչության, Մարտունու բաժնի և Գեղարքունիքի մարզային քննչական վարչության աշխատակիցների համատեղ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նոյեմբերի 15-ին, ժամը 3-ին, Աստղաձորի 9-րդ փողոցում, իր մոտ եղած ծալովի դնակաով տուժողին վնասվածքներ է հասցրել նույն գյուղի բնակիչ՝ 43-ամյա Աղաբեկ Հ.-ն: Նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ սպանության փորձի հատկանիշներով, և Աղաբեկ Հ.-ն ձերբակալվել է: Նախաքննության ընթացքում խուզարկվել է նրա բնակարանն ու օժանդակ շինությունները, որտեղից հայտնաբերվել են տարբեր տարաներում պահվող կանեփանման չորացված զանգվածներ; Նշանակվել են դատաքիմիական և դատաբուսաբանական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է: