Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Յուրի Խաչատուրովին կարող է փոխարինել Սեյրան Օհանյանը» (տեսանյութ)

Քաղաքականություն
1111

ՀԱՊԿ-ի նոր գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի անվտանգության խորհրդի ղեկավար Ստանիսլավ Զասի նշանակումը ձեռնտու չէ Հայաստանին, ասում է ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը: «Նա սերտ կապեր ունի Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության հետ: Եթե նախկինում հայկական կողմը կարողանում էր պնդել, որ Ադրբեջանն է խախտում հրադադարի ռեժիմը, ապա Զայսի պաշտոնավարման ընթացքում դա անհնար կլինի: Լավագույն դեպքում երկու երկրներին հանգստության եւ զսպվածության կոչ կանեն»: ՊՆ նախկին աշխատակիցը, որը ժամանակին աշխատել է  Յուրի Խաչատուրովի ղեկավարության ներքո, պնդում է՝ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը Խաչատուրովից հետո կարող է զբաղեցնել Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: «Սեյրան Օհանյանը սովետական սպա է եւ ունի հեղինակություն, ռուսական կողմը եւս բարձր է գնահատում նրա կարողությունները: Նա բավականին մեծ փորձ ունի եւ տիրապետում է ներքին խոհանոցին: Նրանից բացի, ես չեմ տեսնում այն կադրը, որ կարող է  փոխարինել Յուրի Խաչատուրովին»: