Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

 Ժողովուրդը ընտրել է քեզ, որպեսզի դու նրան ծառայես, ոչ թե հրամայես. Մերուժան Հովհաննիսյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
merujan-nkar

Բանաստեղծ Մերուժան Հովհաննիսյանի համոզմամբ՝ սա այն հեղափոխությունն էր, որն էությամբ կատարյալ չէր, բայց անհրաժեշտ էր: Պատմության պահանջն էր, որպեսզի նախկինները գնային: «Ուրախ եմ, որ երիտասարդ տղաներն եկել են իշխանության: Գրագետ են, միայն թե մնում է մի փոքր համեստություն ունենան»: Նա ընդգծեց, որ հեղափոխության շրջանում անհրաժեշտ էր աղմուկը, որովհետև ամբոխավարությունը աղմուկի պահանջ ունի: Բայց, այսօր արդեն անհրաժեշտ է ժողովուրդի հետ հեզ ձայնով խոսել: Ըստ բանաստեղծի այսօրվա կառավարությունը համեստության պակաս ունի:  «Երբ նրանք խոսում են, ոճը հրամայական է, չի կարելի քաղաքացու հետ այդ տոնով խոսել: Նա ընտրել է քեզ, որպեսզի դու նրան ծառայես, ոչ թե հրամայես»: Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, բանաստեղծն ընդգծեց, որ դրանց անցկացումը այս շրջանում  անհրաժեշտ էր մեր երկրի համար: «Եթե ձգվեր քաղաքական այս հեղհեղուկը, կտապալվեր ամեն ինչ, հեղափոխությունը կկորցներ իր արժեքը: Սա  հապճեպ քայլ չէր, սա անհրաժեշտությունն էր»: Մերուժան Հովհաննիսյանն անդրադարձավ նաև նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարություններին: Ըստ նրա ՝ վերաքննիչ դատարանի դատավորը ցանկանում էր իր երախտագիտությունը հայտնել նրան, որովհետև Քոչարյանի նախագահության ժամանակ նա 5 տարի աշխատել է: «Ի վերջո երեսը երեսից ամաչում է, և նա չէր կարող այլ որոշում կայացնել, իսկ երեկվա վճռաբեկ դատարանի կայացրած որոշումը միանգամայն ճիշտ էր»: Բանաստեղծը նշեց, որ եթե մարդը հանցանք է գործել, պետք է պատասխան տա: Նույնը նաև «Հ2» հեռուստաընկերության սեփականատիրոջ՝ Սամվել Մայրապետյանին է վերաբերում: «Մենք չգիտենք, թե ինչ ցուցմունքներ է տվել Մայրապետյանը, գուցե այնպիսի ցուցմունքներ է տվել, որոնք կարող են բացահայտել հանցանքներ, այդ թվում 2-րդ և 3-րդ նախագահներին վերաբերվող»: Թեև լրատվական դաշտի ներկայացուցիչները միջնորդել էին, որ նրա խափանման միջոցը փոխվի, բայց չէ որ կան հրապարակման համար  ոչ ենթակա տեղեկություններ, և նրանց դժգոհությունը տեղին չէ: «Եթե նա կալանավորված է, ուրեմն դրա անհրաժեշտությունը կա»,-ասաց նա: