Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սմբատ Լպուտյանը կղեկավարի ՖԻԴԵ-ի բաժիններից մեկը

Պաշտոնական
sport-lputyan

Լոնդոնում ընթացող աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղին զուգահեռ կայացել է Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահության նիստ: Ինչպես հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, նիստի ընթացքում Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը նշանակվել է «Շախմատը կրթական համակարգում» հանձնաժողովի նախագահ: Անկասկած, այդ որոշումը կայացնելիս ՖԻԴԵ հաշվի է առել Հայաստանի հաջողված փորձը շախմատը կրթական համակարգում ներդնելու գործում: Միջազգային ֆեդերացիան ցանկանում է այդ փորձն տարածել նաեւ այլ երկրներում: