Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փնտրվում են որակյալ աշխատողներ (տեսանյութ)

Հասարակություն
Untitled-14

Կարիերայի ու ձեռնարկատիրության տոնավաճառին տարբեր տարիքի ու զբաղվածության մարդիկ եկել են 200 թափուր աշխատատեղերից ընտրելու իրենց հարմարը: Անգլերենի ուսուցչից մինչեւ բուժքույր, դերձակից մինչեւ ռոբոտաշինության մասնագետ, մեկ տասնյակից ավել կազմակերպություններ ներկայացնում են իրենց թափուր հաստիքները: Ուսումնական կենտրոնի  հիմնադիր Անուշ Կոստանյանը որակյալ կադրերի կարիք ունի: «Հիմնականում  աշխատանք փնտրում են ուսանողները, բայց ցավոք համապատասխան մասնագետ դեռ չի դիմել»: Ուսումնական կենտրոնը մաթեմատիկայի, անգլերենի եւ այլ լեզուների իմացությամբ մասնագետներ է փնտրում: Նախորդ տարի հենց նույն տոնավաճառին  իսպաներենի մասնագետ գտնել հաջողվել է, դեռ հույսը չի կորցնում՝ միգուցե այս անգամ էլ ստացվի: «Սմարտ Ստարտ» երեխաների զարգացման միջազգային կենտրոնը պատրաստ չէ իր աշխատակազմը սկսնակ կադրերով համալրել: «Մանկավարժի դեպքում կարեւոր է երեխաների հետ աշխատանքի փորձ ունենալը», ասում է մարքեթինգի գծով պատասխանատու Արմինե Դուզդաբանյանը: Թափուր հաստիքներով հետաքրքրվողները հիմնականում ուսանողներն են, իսկ աշխատանքն էլ ամբողջական դրույք, ինչն անհամատեղելի է ուսանողի առօրյայի հետ: «Հայ Փոստ» ընկերությունը հնարավորություն է տալիս ուսանողներին փորձաշրջան անցնելու, նրանց տվյալները գրանցում են բազայում, հետո անհրաժեշտության դեպքում հրավիրում աշխատանքի: Ընկերության մարդկային ռեսուրսների կառավարման վարչության ղեկավար Յանա  Բալուխինան թվում է առկա թափուր աշխատատեղերը: Մարինե Խաչատրյանը շրջում է տաղավարներով։ Աշխատանքի առաջարկները շատ են, բայց իրեն հարմարը չկա: Գործատուները չեն համաձայնում աշխատանքի ընդունել համատեղության կարգով: Մարինեին երկրորդ աշխատանք է հարկավոր: «Հիմնականում աշխատանքային փորձ են պահանջում»,-ասում է նա: Մարինեի խոսքով, շատ տեղեր է դիմել, բայց անարձանք են մնացել դիմումները: «Առհասարակ զանգեր չեմ ստանում, բայց ակնկալում են 250 հազար եւ ավել դրամի դիմաց աշխատել»: Արդեն 7-րդ տարին է Հայաստանն աշխարհի 170 այլ երկրների հետ միասին միացել է  Ձեռներեցության համաշխարհային շաբաթին: Տոնավաճառն այս տարի անցկացվում էր ԱՄՆ դեսպանատան եւ CareerLab-ի հետ համատեղ: