Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի երկու ըմբիշներն էլ դուրս մնացին չեմպիոնական պայքարից

Սպորտ
sport-borba

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ըմբշամարտի աշխարհի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում պայքարի մեջ են մտել ազատ ոճային ըմբիշները: Հայաստանից առաջինը մրցագորգ մտան Վարդգես Կարապետյան (65 կգ քաշային կարգ) եւ Գեւորգ Մխեյանը (70 կգ): Ավաղ, մեր ըմբիշները չկարողացան հաղթահարել նախնական փուլի արգելքները եւ դուրս մնացին չեմպիոնական պայքարից: Այժմ նրանք սպասում են իրենց մրցակիցների ելույթներին: Եթե նրանք հասնեն եզրափակիչ, ապա մեր մարզիկները հանդես կգան սփոփիչ մրցաշարում եւ կպայքարեն բրոնզե մեդալի համար:  Մեր մնացած երեք ըմբիշները՝ Անդրանիկ Գաբրիելյանը (74 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ) եւ Սարգիս Հովսեփյանը (92 կգ), ելությները կսկսեն վաղը, նոյեմբերի 17-ին: