Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեխաները նամակներ են գրում Ծառուկյանին (տեսանյութ)

Հասարակություն
Carukyan

Երեխաները մեր ապագան են, և այդ ապագան բարեկեցիկ դարձնելու գործում բոլորիս ներդրումը չափազանց կարևոր է: Կարդում եմ հանրության կողմից ջերմ ընդունելության արժանացած «Ես կամ» հաղորդաշարի երեխաների՝ ինձ ուղղված նամակները, և ամեն մի նամակից հույսի հետ շաղախված լույս է ճառագում:  Հանճարեղ է ասված. «Դաստիարակելով երեխաներին, մենք դաստիարակում ենք մեր երկրի ապագա պատմությունը, նշանակում է` նաև աշխարհի պատմությունը»: Սիրելի՛ երեխաներ, հանձին ինձ՝ դուք ունեք ավագ ընկեր, մեծ բարեկամ, ով ցանկացած պահի պատրաստ է ձեզ նեցուկ լինել: