Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազգային Ժողովում օրինագծերը մերժելու օր էր (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
7

ԱԺ-ում շարունակվեց քառօրյայի հերթական նիստը։ Քվեարկության դրվեցին նախորդ օրը քննարկված օրինագծերը։ Թեժ բանավեճ ընթացավ քվեարկություններից առաջ, սակայն, հիմնականում օրինագծերը մերժվեցին։ Մերժվեց շահումով խաղերի, վիճակախաղերի գովազդը սահմանափակելու մասին օրինագիծը։ Մերժվեց Ամենայն հայոց կաթողիկոսի անվտանգությունը պետականորեն ապահովելու մասին օրինագիծը։ Սամվել Ֆարմանյանը, կանխատեսելով իր հեղինակած՝ Հայաստանում բուքմեյքերական ընկերությունների գործունեությունը արգելելու մասին օրինագծի ճակատագիրը, քվեարկությունից առաջ այն հանեց օրակարգից։