Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՊՀ ՈՒԽ-ն ստիպված էր արտահերթ համագումար անցկացնել (տեսանյութ)

Հասարակություն
Untitled-13

Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհուրդն արտահերթ համագումար էր հրավիրել։ Առաջարկվում է  փոփոխել  Ուսանողական խորհրդի (ՈՒԽ) կանոնադրությունը։ Մասնավորապես առաջարկվում է համագումար անցկացնել տարին մեկ անգամ՝  գործող երեք տարվա փոխարեն։ ՈՒԽ նախորդ համագումարն անցկացվել էր 2013-ին, փաստացի խախտվել էր կանոնադրությունը, ինչի պատճառով էլ ուսանողական ԵՊՀ «Ռեսթարթ» նախաձեռնությունը պահանջում է լուծարել ՈՒԽ-ն։ ՈՒԽ- ականները դահլիճում էին, իսկ «Ռեսթարթ» նախաձեռնության ակտիվիստները բակում իրազեկման ակցիա էին կազմակերպել։ Նրանք իրազեկում էին, թե ինչ ծախսեր են արվել ուսխորհրդի կողմից։ Նրանց կարծիքով, ուսանողները պետք է իմանան, որ ՈՒԽ-ի դրամական միջոցները չեն սահմանափակվում միայն 8,5 մլն տարեկան բյուջեով։ Ավելին՝ տեսանյութում