Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բնակարանային գողություն. Ստեփանավանի երկու բնակչի մեղադրանքներ են առաջադրվել

Կարևոր լուրեր Պաշտոնական
գող

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Ստեփանավան քաղաքում  կատարված մի շարք բնակարանային գողությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Մեղադրանք է առաջադրվել երկու անձի: Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ երիտասարդները 2018թ. մարտ-ապրիլ ամիսներին, նախնական համաձայնությամբ, Ստեփանավան քաղաքի մի քանի տներից հափշտակել են տարբեր կենցաղային իրեր, բջջային հեռախոսներ, հեռուստացույց, համակարգիչ, որոնց մի մասը վաճառել են: Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են հանցագործության հանգամանքերը, մեխանիզմը, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են Ստեփանավան քաղաքի երկու բնակիչներ՝ ծնված 1990 և 1993թթ.: Ընդհանուր առմամբ բացահայտվել է գողության 4 դեպք: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 1993 և 1190 թվականին ծնված երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով (3 դրվագ), 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Նախաքննություն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:   Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին