Անուշ Գրիգորյանը առաջինը կհանդիպի ռինգի տիրուհու հետ

Նոյեմբերի 15-24-ը Հնդկաստանի Նյու Դելի քաղաքում կանցկացվի կանանց բռնցքամարտի աշխարհի 10-րդ հոբելյանական առաջնությունը:

Հայաստանից հանդես կգան երկու բռնցքամարտիկ՝ Անուշ Գրիգորյանն ու Անի Հովսեփյանը: Մեր մարզուհիներն արդեն գտնվում են Հնդկաստանում եւ պատրաստվում են առաջին մենամարտերին:

Անուշ Գրիգորյանը 51կգ քաշային կարգի մրցումների առաջին փուլում կհանդիպի փորձառու մրցակցի՝ հանձինս 28-ամյա հնդկուհի բռնցքամարտիկ Պիկի Ռանիի հետ: 64 կգ քաշային կարգում Անի Հովսեփյանին մրցակից է բաժին հասել Բոլիվիան ներկայացնող Դայանա Սանչեսը:

Մեր բռնցքամարտիկիները ռինգ դուրս կգան նոյեմբերի 17-ին: