Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մենք մարդիկ ենք, որոնք պետք է ապրեն մարդավայել. ակցիա կառավարության շենքի դիմաց (տեսանյութ)

Հասարակություն
karavarutyan-dimaci-cuyc-nkar

Երիտասարդ գիտնականները դեմ են Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի 5 շենքերից 2-ի օտարմանը։ Նրանք այսօր կառավարության շենքի դիմաց էին՝ պահանջելով չեղյալ հայտարարել կառավարության նախկին որոշումը։  Դիմել են նոր կառավարությանը, բայց պատասխան են ստացել, որ շենքերը դատարկ են, պետք է օտարվեն: «Այդ պատճառաբանությունը լուրջ չի, այո,՛ կան սենյակներ, որոնք դատարկ են: Բայց կան հատուկ պայմաններ, որտեղ պետք է գիտնականները աշխատեն: Իրենք նշում են՝ խտացեք, բայց անհնար է: Հիմա էլ է խցկված, 3 ինստիտուտ է այդտեղ գործում»,- նշեց կենտրոնի կրտսեր գիտաշխատող Ռոբերտ Հակոբյանը: Ըստ գիտնականների՝  ստացվում է, որ պետությունը աջակցելու փոխարեն խոչընդոտում է գիտության զարգացմանը։ Մինչդեռ այսօր բազում խնդիրներ կան, սկսած նյութերի ներմուծուծման դժվարությունից, վերջացրած աշխատավարձի ցածր լինելուց: «Ասպիրանտին 20 000, կրտսեր գիտաշխատողին  55 000 դրամ վճարելով, չեն կարող նրանցից կարևոր հայտնագործություն պահանջել»: Կառավարության շենքի մոտ  բողոքի ակցիա էին անում նաև մի խումբ փախստականներ: 30 տարի է չի լուծվում նրանց բնակարանային խնդիրը: «Մենք մարդիկ ենք, որոնք պետք է ապրեն մարդավայել: Պահանջում ենք, որ մեր հարցը լուծեն: Հիմա մեզ ասում են՝ փախստական չեք, ձեր ժամկետը լրացել է»,- վրդովված ասաց Սվետլանա Նալբանդյանը:  Նախկին սպաներն էլ, որոնք արդեն թոշակի են անցել, սպասում են բնակարան ստանալու իրենց հերթին: «Սպասում, սպասում են, իսկ հերթը դեռ իրենց չի հասնում»:  Նիկոլ Փաշինյանի հետ սեպտեմբեր ամսին հանդիպում են ունեցել: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի հանձնաժողով ստեղծվի և 1 ամսվա մեջ այդ հարցին լուծում տրվի: Հանձնաժողովը ստեղծվել է, բայց որևէ հանդիպում տեղի չի ունեցել: «Ուզում ենք պարզաբանենք, մենք երբ ենք տուն ստանալու, մարդիկ քսան տարի ծառայել, թոշակի են անցել, հիմա ասում  են՝ ցտեսություն»,- նշեց նախկին զինվորական Կամո Ներսիսյանը:   Նիստից հետո, նախկին սպաները և կառավարության աշխատակազմի ներկայացուցիչը համաձայնության են եկել, որ հաջորդ շաբաթ հանձնաժողովի նիստ կգումարվի և կքննարկվի այդ հարցը: