Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քոչարյանի գործը կրկին վերաքննիչ դատարան ուղարկվեց (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
robert-qocharyan

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով այսօր՝ նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը նիստ է անցկացնում: Դատական նիստը դռնփակ է: Ռոբերտ Քոչարյանը նիստին ներկա է: Քննվում են նաև գլխավոր դատախազության և նախկին նախագահի պաշտպանական թիմի բողոքները: ............................ Քիչ առաջ ՀՀ վճռաբեկ դատարանը, դատավոր Լիլիթ Թադևոսյանի նախագահությամբ որոշում կայացրեց մասնակի բավարարել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի բողոքը, բեկանել վերաքննիչ քրեական դատարանի որոշումը և այն ուղարկել վերաքննիչ դատարան՝ նոր քննության։ Քոչարյանի պաշտպանների բողոքը Վճռաբեկ դատարանը մերժել է։