Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շախմատի Մ-12 աշխարհի առաջնությունում Էմին Օհանյանը կպայքարի բրոնզի համար

Սպորտ
sport-chess-patani-15.11.

Իսպանիայի Սանտյագո դե Կոմպոստելա քաղաքում ընթացող շախմատի աշխարհի մինչեւ 8, 10 եւ 12 տարեկանների առաջնություններում Հայաստանի պատվիրակներից մեդալ կարող է նվաճել միայն Էմին Օհանյանը: Մեր մինչեւ 12 տարեկան շախմատիստը այդ տարիքային տղաների առաջնությունում կայացած 10 տուրից հետո վաստակել է 7,5 միավոր եւ բաժանում է 3-րդ տեղերը: Այսօր նախատեսված վերջին՝ 11-րդ տուրում, մեր շախմատիստը կհանդիպի ՖԻԴԵ-ի վարպետ, ամերիկացի Քրիստոֆեր Վուջին Յուի հետ: Հաղթանակի դեպքում Էմին Օհանյանը լավ հնարավորություն ունի զբաղեցնելու 3-րդ մրցանակային տեղը, քանի որ առաջին երկու հորիզոնականներում գտնվող շախմատիստներն արդեն բավականին պոկվել են իրենց հետապնդողներից եւ ապահովագրել ոսկե եւ արծաթե մեդալները: Իսկ ահա մեր մյուս մասնակիցները՝ Ալեքս Սահակյանը, Միքայել Ռոստոմյանը (մինչեւ 12 տարեկաններ), Սոնա Կրկյաշարյանը (Մ-8), Էլեն Միրզոյանը (Մ-10), Ռուդոլֆ Փաշիկյանը, Վլադիմիր Շահինյանը, Դավիթ Ալեքսանյանը (Մ-10) եւ Սեդա Բադալյանը (Մ-12) իրենց տարիքային խմբերում բավականին հետ են մնացել առաջատարներից եւ այլեւս չեն կարող պայքարել մրցանակների համար: