Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երթևեկության փոփոխություն` Դավիթ Բեկի և Հունան Ավետիսյանի փողոցների խաչմերուկում

Պաշտոնական
police-4

Երթևեկության կազմակերպման բարելավման նպատակով 2018թ. նոյեմբերի 16-ից Երևան քաղաքի Դավիթ Բեկի և Հունան Ավետիսյանի փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Վիլնյուսի փողոցի կողմից Հունան Ավետիսյանի փողոցով Դավիթ Բեկի փողոցի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցները վերոնշյալ խաչմերուկում աջ եզրային 1-ին գոտուց կարող են երթևեկել դեպի աջ կամ դեպի ձախ՝ նախկինում միայն դեպի աջ երթևեկելու փոխարեն: ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ