Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան կանցկացնի արտահերթ համաժողով

Սպորտ
sport-boks-15.11.

Նոյեմբերի 19-ին ժամը 12:00-ին «Անի Պլազա» հյուրանոցում տեղի է ունենալու ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի արտահերթ համաժողովը: Այդ մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը: Համաժողովը կայանալու է հետեւյալ օրակարգով.

  1. Պարգեւատրում 2018թ Եվրոպայի, աշխարհի առաջնությունների մեդալակիրներին եւ մարզիչներին
  2. 2018թ Մոսկվայի ԱԻԲԱ-ի կոնգրեսի ժամանակ ընդունված նորությունների տեղեկացում
  3. Կարգապահական հարցեր ֆեդերացիայի անդամների հետ կապված
  4. ՀԲՖ-ի կանոնադրության համապատասխանեցումը ԱԻԲԱ-ի կանոնադրությանը
Հիշեցնենք, որ վերջերս ստղծվել է Բռնցքամարտի Հայկական Ազգային Ֆեդերացիա, որը պահանջում է անցկացնել ՀԲՖ-ի նախագահական նոր ընտրություններ: Այդ գաղափարը պաշտպանել է նաեւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի ժամանակավոր պաշտոնականտար Գաբրիել Ղազարյանը: