Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պետք չէ ինքնալուծարված խորհրդարանի վերջին շնչում բերել մի նախագիծ, որը գրագետ չէ. Զոհրաբյանը՝ Ֆարմանյանին (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled-11

ԱԺ-ն այսօր շարունակեց քննարկել Սամվել Ֆարմանյանի նախօրեին ներկայացրած  նախագիծը, որը վերաբերվում է բուքմեյքերական ընկերությունների կամ տոտալիզատորների գործունեության օրենսդրորեն արգելմանը ՀՀ-ում: Այն վերաբերվում է, ինչպես տեղական, այնպես էլ միջազգային բուքմեյքերական  ընկերությունների օրենքով արգելմանը: ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ դաշինքը չի քվեարկելու Սամվել Ֆարմանյանի նախագծի օգտին, քանի որ իրենց ներկայացրած նախագիծը շատ ավելի գրագետ և ճշգրիտ է կանոնակարգում խնդիրը. «Մենք ողջամիտ մտահոգություններ ունենք, որ այն նախագիծը, որը ներկայացված է ձեր կողմից, չի պատկերացնում այն քաոսը, որը առաջանալու է նախագծի ընդունումից հետո, դա բերելու է բացարձակ բեսպրեդելի այն ոլորտում, որը դուք իրավացիորեն փորձում եք կարգավորել: Մեր առաջարկը շատ պարզ է, պետք չէ ինքնալուծարված խորհրդարանի վերջին շնչում բերել մի նախագիծ, որը գրագետ չէ և առաջացնում է բազմաթիվ խնդիրներ: Առաջարկում եմ հանել քվեարկությունից նախագիծը և ստեղծենք աշխատանքային խումբ, որն ավելի հանգամանորեն կքննարկի ոլորտը  և բոլոր ռիսկերը հաշվարկելով, ընդունել այն»:   Ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանը նշեց, որ ներկայացված նախագիծը և իրավաբանորեն, և տեխնիկապես կիրառել անհնար է։ Նա կոչ արեց նախագծին քվեարկել դեմ, քանի որ ոլորտը հստակեցված և կարգավորված չէ: