Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կուսակցությունները պայքարում են գաթայի նույն կտորի համար. Ահարոն Ադիբեկյան (տեսանյութ)

Քաղաքականություն
ara-papyan

Խորհրդարան անցնելու ամենամեծ շանսը ունի «Իմ քայլը» դաշինքը, ասում է քաղաքագետ Արա Պապյանը։ «Ինձ համար կարևոր է, որ այս խորհրդարանը լինի անցումային եւ 2 տարի հետո լինեն նոր ընտրություններ եւ ձևավորվի նոր ԱԺ»։ ՀՅԴ-ի վարկը շատ ցածր է, նրանք երբեմնի գրավչությունը չունեն. «Շատերը դուրս են եկել ՀՅԴ -ից եւ անդամագրվել «Սասնա Ծռերին»։Նրանք շատ հանգիստ կստանան 7-8 տոկոս ձայն»։ Մյուս կուսակցությունների Արցախի մասին դիրքորոշումները հստակ չեն, միայն «Սասնա Ծռեր» կուսակցությունն է հստակ հանդես գալիս տարածքները չհանձնելու դեմ, հավելում է Արա Պապյանը։ Ինչքան էլ Փաշինյանը ավետի, որ լավ ընտրություններ ենք ունենալու, ապա դա այդպես չէ, համոզմունք է հայտնում լեզվաբան Նարինե Դիլբարյանը։ «Սա մեկ անձի շուրջ իրականացվող ընտրություններ են լինելու»,- ասում է նա։ Կուսակցություններից տասը հանդես են գալիս նոր կարգախոսով, դեմ են արտահայտվում ՀՀԿ -ին, եւ նրանք պետք է պայքարեն գաթայի նույն կտորի համար, ասում է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։ «Առաջատար է «Իմ քայլը» դաշինքը, ԲՀԿ, ՀՅԴ եւ «Լուսավոր Հայաստանը» բավականին պրոբլեմատիկ վիճակում են»։ Ինչ վերաբերում է «Սասնա Ծռերին», ապա Ահարոն Ադիբեկյանի գնահատմամբ, նրանց ցուցակի առաջին համար Վարուժան Ավետիսյանը քչերին է հայտնի։