Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փաշինյանի «Չար տնակ»-ի առեղծվածը (տեսանյութ)

Հասարակություն
Nikol-Pashinyan

Այսօր Ազգային Ժողովում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անկեղծացավ։ - «Չար տնակ» հեքիաթը գրել եմ այն  ժամանակ, երբ մտածում էի առաջիկա անելիքների մասին: Հեքիաթում կան այլաբանություններ: Առիթ է ասեմ, որ չար տնակը պայմանական ասած կաբինետն է, որը հաճախ սովորություն ունի կլանել մարդկանց,  ջնջել նրանց հշողությունը, արժեզրկել նրանց արժեքները և  եթե այսքան անկեղծացանք, տվյալ դեպքում չար տնակ ասելով ես նկատի եմ ունեցել ՀՀ Ազգային ժողովը, քանի որ ես այդ ժամանակ մտածում էի առաջիկա անելիքների մասին: ես մտածում էի՝ ազգային ժողովի խմբակցության ղեկավարի աշխատասենյակը կերել է իմ հիշողությունը, ուտում է իմ արժեքները, որովհետև ինձ շեղում է իմ քաղաքական առաքելությունից, և ես ուրախ եմ, որ մենք կարողացանք այդ տնակի ճիրաններից դուրս պրծնել և վերադառնալ այն առաքելությանը, որով ես սկսել եմ իմ քաղաքական գործունեությունը, և ես հույս ունեմ որ վարչապետի կաբինետը այդպիսի դերակատարում չի ուեննա, համենայնդեպս այդ գիրքը միշտ իմ աշխատասեղանին դրված է: