Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուսումնական պրոցեսը ձախողվում է. Վարդևան Գրիգորյան

Պաշտոնական
Vardevan

ԱԺ պատգամավոր Վարդևան Գրիգորյանն անդրաձարձավ Արփի խոշորացված համայնքի Բերդաշեն գյուղի դպրոցի խնդրին: Ըստ պատգամավորի՝ տեղի դպրոցը երկրաշարժից հետո դարձել է վթարային: Պատգամավորը մանրամասնեց. «Բերդաշեն համայնքում ուսումնական պրոցեսը կազմակերպում են 1-ինից  3-րդ դասարանցիների համար գյուղապետարանում հարմարեցված սենյակում, իսկ ավելի բարձր դասարանցիներն ավտոբուսով տեղափոխվում են  կողքի գյուղ, որտեղ կա ավելի հարմարավետ ու լավ վիճակում գտնվող դպրոց»: Հավելեց նաև, որ կան որոշակի դժվարություններ. հատկապես ձմեռային ամիսներին, բքի և անանցանելի ճանապարհների պատճառով շատ դեպքերում ուսումնական պրոցեսը ձախողվում է:  Ի պատասխան՝ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ասաց, որ այս օրերին կառավարությունը մի լայնածավալ ծրագիր է նախատեսում, արդեն հաստատումների փուլում է:   «Խոսքը հետևյալի մասին է. Հանրապետությունում կան բազում դպրոցներ, որոնք իսկապես անմխիթար են, և դրանց մեծ մասը նույնիսկ սեյսմակայունության առումով  անվտանգ չէ մեր երեխաների համար: Հաստատված է ծրագիրը: Նախ սեյսմիկ անվտանգության խնդիր ունեցող դպրոցների ամրացման և եթե ամրացումը հնարավոր չէ, նոր դպրոցների շինարարության ուղղությամբ»,- հավելեց փոխվարչապետը: Միրզոյանը եզրափակեց, որ զուգահեռաբար նոր ծրագիր կա մշակման փուլում, եթե ստացվի, հնարավոր կլինի նորից հավելյալ միջոցներ դնել դպրոցաշինության մեջ: