Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընկեր Կարոյի նոր ռեկորդը (տեսանյութ)

Հասարակություն
danak

Թիվ 99 դպրոցի Ռազմագիտության ուսուցիչ, պահեստազորի սպա Կարապետ Համբարձումյանը, ավելի հայտնի՝ ընկեր Կարոն, պատրաստվում է նոր ռեկորդ սահմանել: Այն նվիրում է Երեւանի 2800-ամյակին:  54-ամյա ռազմագիտության ուսուցիչը  նախորդ ռեկորդը մեկ տարի առաջ է գրանցել, այս անգամ կփորձի գերազանցել ինքն իրեն ու կրկին դառնալ Դյուցազնագրքի ռեկորդակիր: 130 դանակները  նետում է 1 րոպե 45 վայրկյանում, նախորդ ռեկորդը գերազանցված է: Այս մարտաձեւով զբաղվել որոշել է, երբ դիտել  ռուսաստանցի Սերգեյ Ֆեդոսենկոյի ելույթը դիտելուց հետո: Ի տարբերություն ռուսաստանցի մարզիկի, ընկեր Կարոն սակայն, հնավորություն չունի մասնակցել դանակների նետման աշխարհի ամենամյա առաջնություններին: Սպորտաձեւի զարգացման համար շահագրգռված պետք է լինի Սպրտի եւ երիտասարդության նախարարությունը, ինչպես հայաստանի օլիմպիական կոմիտեն, ասում է նա։ Սպան պատրաստ է իր փորձը փոխանցել հետաքրքված  բոլոր երիտասարդներին։ Ընկեր Կարոյի  հետաքրքրությունների շրջանակը մեծ է։ Կարապետ Համբարձումյանը հարյուրից ավել թռչուններ է  բազմացրել.  ցանկանում է վերացած տեսակը վերականգնել:  Ի դեպ, այս թռչուններից մի մասին  Կարապետ Համբարձումյանը վերադարձրել է բնությանը՝  բացելով  վանդակները։ Ասում է, այս կերպ իր ներդրումն է ունենում այս տեսակի վերականգնման գործում։ Մանրամասները՝ տեսանյութում։