Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ունենալու ենք 3-րդ Հանրապետության լավագույն ընտրությունը. Նիկոլ Փաշինյան

Կարևոր լուրեր Քաղաքականություն
nikol-5

Ազգային ժողովում պատգամավորների հարցերին պատասխանելիս Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ժողովրդի կամքի խեղաթյուրում և դրա վրա ապօրինի ազդեցություններ չեն լինելու: «Այսօր առավոտյան ոստիկանության պետը ինձ զեկուցել է, որ հիմա ոստիկանությունը ցուցակների վրա աշխատում է, այդ թվում թաղման բյուրոների հետ համագործակցությամբ, որովհետև պարզվում է, որ նախկինում մահացած անձանց վերաբերյալ տեղեկությունը ստացվել է այլ կառույցներից և թաղման բյուրոների հետ աշխատանք չի եղել, և այդ ուղղությամբ աշխատանքը շարունակվում է»: Ինչ վերաբերում է Հայաստանում գրանցված, բայց բացակա քաղաքացիներին ցուցակից հանելուն, վարչապետի պաշտոնակատարը նշեց. «Բացակայողների անունները ընտրական ցուցակից հանելու օրենսդրական մեխանիզմ չկա»:  Դիտարկմանը, թե կարող են նույն բնակարանի վրա բացի սեփականատերերից այլ մարդիկ նույնպես գրանցված լինել, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Ես բացառում եմ այդպիսի բան: Ինչպե՞ս կարող է նոր Հայաստանում նման բան լինել: Մենք երրորդ հանրապետության պատմության լավագույն ընտրությունն ենք ունենալու»: