Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վերաքննիչ վարչական դատարանը անվավեր է ճանաչել Կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշումը

Հասարակություն
po.hcav_

ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանը զորակոչիկ Ա. Գ.-ի ու նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանի վերաքննիչ բողոքի հիման վրա 2018թ. հոկտեմբերի 29-ին անվավեր է ճանաչել Ա. Գ.-ի վերաբերյալ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշումը:  2015թ. տեսողության խնդիրներ ունենալու պատճառով տարկետում ստացած, ապա 1 տարի անց զինծառայությանը պիտանի ճանաչված զորակոչիկ Ա. Գ.-ն ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ կրկին ԿԲՀ նիստին ներկայացվելուց հետո 2017թ. հուլիսի 31-ին զինծառայությանը ժամանակավորապես ոչ պիտանի է ճանաչվել և 3 տարով տարկետում ստացել: Սակայն այդ որոշումն էլ կայացվել է զորակոչիկի բժշկական փաստաթղթերը միակողմանիորեն գնահատելու արդյունքում՝ որոշման հիմքում դրել է ախտորոշման մի մասը, իսկ տեսողության սրության աստիճանը, չնայած նրան, որ արձանագրվել է՝ հաշվի չի առնվել: Տեսողության սրության աստիճանը հիմք ընդունելու դեպքում Ա. Գ.-ն պետք է փորձաքննվեր ՀՀ ՊՆ 410 հրամանի ոչ թե 85բ, այլ 85ա կետով և զինծառայությանը ոչ պիտանի ճանաչվեր՝ ազատվելով զինվորական ծառայությունից:  ՀՀ Վարչական դատարանն էլ այս փաստն անտեսել է և որոշման դեմ բերված բողոքը 2017թ. դեկտեմբերի 20-ին մերժել: