Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կքննարկվի Բաթումի, Փոթիի նավահանգիստներից օգտվելու սակագնի հարցը (տեսանյութ)

Քաղաքականություն
avinyan-1

Ազգային ժողովում կառավարության անդամներին հարցեր ուղղելու համար հերթագրվեցին 8 պատգամավոր: Տաճատ Վարդապետյանին հետաքրքրեց՝ հաշվի առնելով հայ-վրացական հարաբերությունների խորացումը, արդյոք հնարավոր է Բաթումիի և Փոթիի նավահանգստից օգտվելու համար սակագնի նվազեցում լինի: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, պատասխանելով հարցին նշեց, որ շուտով նախատեսվում է վրացական կողմի հետ հերթական նիստի անցկացումը, որի ընթացքում քննարկվելու է այդ հարցը:  «Արդեն որոշակի փոփոխություններ կան կապված նավթամթերքի, բենզինի, դիզվառելիքի ոլորտում, հնարավորինս շուկան ազատականացվել է»:  Ինչ վերաբերում է սակագների նվազեցմանը, ապա այն պետք է դեռ քննարկվի: «Վերջերս խնդիր ենք ունեցել ցորենի և գարու ներկրման հետ այդ խնդրի շուրջ նույնպես բանակցություն ունեցել ենք և  ժամանակավորապես լուծվել է: Թեև ակնկալում ենք, որ այն վերջնական լուծում կունենա»: