Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԺԱՄ-ը չի մասնակցի «պարտադրված միջոցառման»

Քաղաքականություն
vahram-Mkrtchyan

Մայիս ամսին Հայաստանում իրականացված իշխանափոխությունը նախկին իշխանությունների կողմից վարվող սխալ քաղաքականության հետևանք էր, որի արդյունքում երկրում առկա էր կոռուպցիայի բարձր մակարդակ, բնակչության հիմնական մասի ցածր եկամուտներ, արտագաղթ և այլն: Իշխանափոխությունից հետո երկրում ընթացող քաղաքական գործընթացները մշուշ են սփռում երկրի բնականոն զարգացման վրա, խաթարում տնտեսական առաջընթացը, համերաշխ հասարակություն կառուցելու տեսլականը, առաջացնում բազմաթիվ նոր մարտահրավերներ: Դեկտեմբերին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունները քաղաքական ուժերին պարտադրված միջոցառում է, որը ցանկացած արդյունքի դեպքում հեռու կլինի ազատ և արդար կոչելուց, քանի որ դրան պատրաստ չեն քաղաքական ուժերի մեծամասնությունը և նրանց ընտրախավը: Այսպիսի հրատապությամբ կազմակերպվող ընտրություններից կարող են օգտված դուրս գալ միայն հին և նոր իշխանական ուժերը, իսկ այդ ընտրական պայքարում արտախորհրդարանական ուժերը հայտնվելու են ծանր կացության մեջ, քանի որ չընդունվեց նոր ընտրական օրենսգիրքը, որով ընտրական շեմն իջեցվելու էր: Հայաստանի Ժողովրդավարական Ազատական Միությունը ողջախոհություն և իմաստություն ցանկանալով ընտրությանը մասնակից քաղաքական ուժերին, հորդորում է գործել սիրո և հանդուրժողականության մթնոլորտում, ձեռնպահ մնալ անձնական ամբիցիաներից և նեղ քաղաքական շահերից, գործել հանուն ամուր պետականաշինության, հանուն ժողովրդի բարեկեցության, հանուն անվտանգ Հայաստանի և հայտարարում է, որ չի մասնակցելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին: ՀԺԱՄ վարչություն