Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուրցաձորում արտահերթ ընտրություն կլինի

Հասարակություն
ուրցաձոր-ռաֆիկ-անդրեասյան-nkar

Կառավարության նոյեմբերի 15-ի նիստում չզեկուցվող հարցերի բաժնում է Արարատի մարզի Ուրցաձորի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու և անցկացնելու մասին  հարցը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի 2018 թվականի հուլիսի 17-ի №26-Ա որոշմամբ սահմանված մոտակա օրն է 2019 թվականի փետրվարի 17-ը: Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության անցկացման համար առաջարկվում է այդ օրը: Հիշեցնենք, որ Ուրցաձոր համայնքի նախկին  ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանին մեղադրում էին չարաշահումների մեջ՝ պահանջելով հրաժարական։  ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանի` Ուրցաձոր  այցելությույունից հետո, հոկտեմբերի 9-ին նա հրաժարական է տվել:  Ռաֆիկ Անդրեասյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի սեպտեմբերի 18-ին:  Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի որոշմամբ համայնքի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել  Գևորգ Ավետիսյանը: