Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այս ընտրությունը առասպելների պայքար է. Ռազմիկ Մարտիրոսյան (տեսանյութ)

Հասարակություն
raz

ՀՀԿ-ական Ռազմիկ Մարտիրոսյանն ընտրությունները դիտարկում է առասպելաբանության տեսանկյունից. «Երկու առասպելի հետ գործ ունենք, մեկը Նիկոլի միստիֆիկացիան է, մյուսը հանրապետականի, ընտրությունները լինելու են առասպելների միջև, Նիկոլի առասպելը բարի է, ՀՀԿ-ինը՝ չար, սակայն սա չի համապատասպանում իրականությանը, քանի որ առասպել է»։ Դաշնակցական պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը համաձայն չէ. «Հասարակությունն օր օրի դուրս է գալիս այսպես ասած էյֆորիկ վիճակից, առաջ տասից տասն ասում էին Նիկոլը ճիշտ է, հիմա այլ իրավիճակ է»։ Ըստ նրա պետք է մատնանշել Նիկոլ Փաշինյանի թիմի սխալները. «Բայց ոչ միայն քննադատել, այլև լուծումներ ցույց տալ է պետք»։ Դաշնակցականի կարծիքով իրենք երկրի կործանման վտանգներ են տեսնում. «Հու Հու-ով երկիր չեն պահում, այսօր քննարկում էինք բյուջեն, ոչ մի խոսք չկա հանքարդյունաբերության մասին, ամեն ինչ տարվում է լիբերական գաղափսրների վրա, իսկ դա կարող է քայքայել երկիրը»։ ՀՀԿ-ականի խոսքով Հանրապետականն այս ընտրություններին մասնակցելով իրեն լուրջ փորձության է ենթարկում. «Ես կարևորում եմ ՀՀԿ-ն որպես ժառանգականության կրող, ցավոք, այդ ինքնամաքրման պրեցեսը մինչև ընտրություններ չավարտվեց»։