Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զավեն Անդրիասյանը՝ շախմատի Սենթ Լուիսի մրցաշարի հաղթող

Սպորտ
a1chess-andreasyan

ԱՄՆ Սենթ Լուիս քաղաքում ավարտվեց Winter Chess Classic շախմատային փառատոնը, որի շրջանակում անցկացվում էին երկու շրջանային մրցաշարեր՝ A եւ B խմբերով: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, B Խմբի մրցաշարի հաղթող է դարձել Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը: Նա 9 հնարավորից վաստակեց 5,5 միավոր եւ Իսրայելը ներկայացնող գրոսմայստեր Վիկտոր Միխալեւսկու հետ կիսել է 1-2-րդ տեղերը: Մրցաշարի հաղթողին որոշելու համար նշանակվել է թայ-բրեյք, որում մեր գրոսմայստերը հաղթել է իր մրցակցից «արմագեդոնում»: B խմբում հաջող է հանդես եկել նաեւ մեր պատանի գրոսմայստեր Արամ Հակոբյանը, որը 5 միավորով եզրափակել է լավագույն եռյակը: Մրցաշարի A խմբի հաղթող է դարձել Կուբայի ներկայացուցիչ Պերես Յունիեսկին, որը շատ բարձր արդյունք է ցույց տեվլ՝ 7 միավոր 9 հնարավորից: Այս ենթախմբում հանդես եկող Հրանտ Մելքումյանը վաստակել է 5 միավոր եւ կիսել 2-5-րդ հորիզոնականները, իսկ լրացուցիչ գործակիցներով նա զբաղեցրել է 3-րդ տեղը: Նշենք, որ Զավեն Անդրիասյանը ստանալու է 4000 դոլար պարգեւավճար, Հրանտ Մելքումյանը՝ 3000, իսկ Արամ Հակոբյանը՝ 2000: