Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թաղային հեղինակությունները սպասարկում են ՔՊ-ին. Մենուա Հարությունյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
8888888888888888

ԲՀԿ ցուցակով 6-րդ ընտրատարածքում պատգամավորի թեկնածու առաջադրված «Ալյանս» կուսակցության անդամ Արագած Ախոյանի գնահատմամբ նոր ԸՕ-ի տապալման պատճառով բազմաթիվ ուժեր չեն կարող մասնակցել. «Բոլոր խաղաքարտերը խառնվեց, իմ խորին համոզմամբ բոլորն ոլ ուզեցին, որ չընդունվի»։ «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Թեհմինա Վարդանյանը համաձայն չէ Արագած Ախոյանի հետ.  «Ըստ էության գործող ընտրական օրենգիրքը ձեռնտու է ՀՀԿ-ին և ԲՀԿ-ին, թաղային հեղինակություններն ու օլիգարխները միշտ քվեներ են բերել ձեզ»։ Նա չի պատկերացնում՝ ինչպես են հանրապետականները քարոզարշավ իրականացնելու. «Ինչպե՞ս են հանդիպելու մարկանց հետ, չեն հասկանում, որ ժողովուրդը ՀՀԿ բառն այլևս չի ուզում լսել»։ Slaq.am կայքի խմբագիր Մենուա Հարությունյանը, որը ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին տասնյակում է, կարծիք է հայտնում, որ Նիկոլ Փաշինյանը ցանկության դեպքում կարող էր պատգամավորներին ստիպել ընդունել ԸՕ-ն. «Նա մի բան ուզեց, արագ գնալ ընտրությունների, որովհետև մայիսին նրա ու իր թիմի ռեյթինգը կտրուկ ընկնելու էր, այդ թաղային հեղինակեւթյունները հիմա սպասարկում են ՔՊ-ին»։ «Ես առաջարկում եմ բոլորդ անուններդ փոխեք, դրեք Նիկոլ Փաշինյան, իրա մասկեքից հագեք, գնացեք քարոզարշավի, ՔՊ-ն թայֆաբազություն է անում»։ Թեհմինա Վարդանյանը բանավեճի է բռնվում Մենուա Հարությունյանի հետ. «ՀՀԿ-ն չունի երես, տեսեք ժողովուրդը ձեզ ինչա անելու»։ Մենուա Հարությունյանը պատասխանում է. «Հանդիպումներ էլ են լինելու, ամեն ինչ էլ լինելու է, հանրապետականը երկրի անկախության ակունքներից է գալիս, Նիկոլ Փաշինյանի ստերը, թե հանրապետականը փչացրել է Հայաստանը սխալ է, 20 տարում Հայաստանը զարգացել է»։ Մենուա Հարությունյանը վստահեցնում է՝ յուրաքանչյուրին կարող է ապացուցել, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները ստախոսներ են։ Արագած Ախոյանին վերջապես թույլ են տալիս խոսել. «Նիկոլ Փաշրնյանին մեր ժողովսւրդն ընդունում է որպես փրկիչ, իհարկե, այն, որ պիտի այլ կադրային քաղաքականություն վարեին՝ այլ հարց է»։ ՀՀԿ-ականն ասում է՝ գնալու է խորհրդարան, որ ծակի Փաշինյանի ստերի փուչիկները։ Թեհմինա Վարդանյանն էլ կատակում է. «Ցավում եմ, որ չեք անցնելու խորհրդարան»։