Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ խմիչք արտադրողները ProWine China ցուցահանդեսում

Պաշտոնական
444444444444444444

Չինաստանի Շանհայ քաղաքում մեկնարկեց միջազգային ամենախոշոր ցուցահանդեսներից մեկը՝ ProWine China 2018-ը: Հայկական գինի և թունդ ալկոհոլային խմիչքներ արտադրող ընկերությունները, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի նախաձեռնությամբ ու աջակցությամբ, արդեն երկրորդ անգամ մասնակցում են միջազգային հեղինակավոր այս ցուցահանդեսին: Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա է գտնվել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը, ով այցելել է Հայաստանի տաղավար, հանդիպել ընկերությունների ներկայացուցիչների հետ: Դեսպանը նշել է, որ կարևորում է նման նշանակալի նախաձեռնությունները, և դեսպանությունը միշտ պատրաստ է աջակցել ծրագրերին, որոնք միտված են մեր տնտեսության զարգացմանը: Հայկական 10 ընկերություններ ProWine China 2018-ին մասնակցում են մեկ միասնական տաղավարով. Հայաստանի տաղավարում ներկայացված են խաղողի տեղական և տեղածին սորտերից պատրաստված գինիները, մրգային գինիները՝ մասնավորապես նռան գինին, ինչպես նաև խաղողի և այլ մրգերի հումքով պատրաստված ալկոհոյալին այլ խմիչքներ: Prowine China ցուցահանդեսին այցելում են ավելի քան 15 հազար գնորդներ, ներմուծում և արտահանում իրականացնող ընկերությունների ներկայացուցիչներ աշխարհի շուրջ 40 երկրներից, և նման ցուցահանդեսին մասնակցությունը հայկական ընկերությունների համար նոր գործընկերներ գտնելու, նոր շուկաներ դուրս գալու ևս մեկ հիանալի հնարավորություն է: ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին