Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դիեգո Մարադոնան ցանկանում է սովորել Ժոզե Մոուրինյոյի մոտ

Սպորտ
a1maradona-1411

Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող եւ գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան, որը ներկայումս մեքսիկական թիմում է աշխատում, պատրաստվում է գործնական դասընթացներ անցնել «Մանչեսթեր Յունայթեդում»: «Ես ցանկանում եմ մարզել Իսպանիայի թիմերից մեկը, բայց դա պետք է լինի երկարաժամկետ ծրագիր: Որպես մարզիչ ես դեռ շատ բան պետք է սովորեմ: Այդ իսկ պատճառով ցանկանում եմ դասընթացներ անցնել «Մանչեսթեր Յունայթեդում», Ժոզե Մոուրինյոյի մոտ, որտեղ անձամբ նրանից շատ բան կարող եմ սովորել: Ինչու հենց Մոուրինյոյի մոտ: Որովհետեւ նա լավագույնն է աշխարհում, դրանում կասկած չկա», - ասել է Մարադոնան: