Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՔՊ-ն վաստակել է կայուն մեծամասնություն ունենալու իրավունքը. Տիգրան Ուրիխանյան (տեսանյութ)

Հասարակություն
alyans

  «Ալյանս» կուսակցության հիմնադիր-նախագահ Տիգրան Ուրիխանյանը դաշինք է կազմելու Բարգավաճ Հայաստան կուսակցության  հետ: Նա առաջադրվելու է թիվ 2 ընտրատարածքից, որը ներառում է, Արաբկիր, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանները:  «Մենք գործել ենք «Ծառուկյան» դաշինքի հետ և շարունակելու ենք գործել: Բոլոր քննարկումները լինելու են դաշինքի ղեկավարի հետ»:  Թե ցուցակի ո՞ր համարն է լինելու, նա նշեց, որ քննարկում չի եղել այդ հարցի շուրջ և ցանկություն էլ չունի դա քննարկել: Տիգրան Ուրիխանյանին չի գոհացնում այն, որ ընտրությունները տեղի են ունենալու ռեյտինգային ընտրակարգով:  Թե ինչու՞ նոր Ընտրական օրենսգիրքը չընդունվեց,  նա նշեց, որ Ծառուկյան և Ելք դաշինքները ամեն ինչ արել են, որ այն ընդունվի:  «Սա հետդարձ է դեպի գաղջ, սա հետդարձ է դեպի այն արատավոր համակարգ»: Նրա խոսքով, իրեն շահավետ է  ռեյտինգային ընտրակարգը, որովհետև անցյալ խորհրդարաանական ընտրություններին նա շատ ձայների արժանացել: Անդրադառնալով հասարակության կողմից «Քաղացիական պայմանագիր» կուսակցությանը շատ ձայներ տալու պատրաստակամությանը, պագամավորը ընդգծեց. «Մարդիկ նախ և առաջ ընտրում են իրենց քավորին, սանիկին, բարեկամին, հարևանին և նրան ում հետ փոխշահավետ համագործակցությամբ կապված են: Սա նաև հիմա է լինելու, անկախ նրանից, թե որ կուսակցությանն են ձայն տալու: ՔՊ-ն լիարժեք վաստակել է իրավունք արժանանալու այն քվեին, որը կապահովի կայունություն իրենց իշխանության համար»: