Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ղեկը աջը» դեմ է ղեկերը ձախ կողմ տեղափոխելուն (տեսանյութ)

Հասարակություն
VA9AGAN

Կառավարության շենքի դիմաց «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները բողոքի ակցիա էին իրականացնում: Նրանք պահանջում են Բագրատաշենի անցակետում կուտակված աջ ղեկով մեքենաների ներկրման հարմար պայմաններ: Նախաձեռնության անդամ Վաչագան Մինասյանը նշեց, որ Տրանսպորտի փոխնախարար Արմեն Փամբուխչյանի հետ հանդիպման ժամանակ նշվել է, որ Բագրատաշենի անցակետում կուտակված աջ ղեկով մեքենաները պետք է ներկրվեն Հայաստան և 1 տարվա ընթացքում աջ ղեկը տեղափոխվի դեպի ձախ կողմ:  Վաչագան Մինասյանը նշեց, որ իրենք չեն ցանկանում ղեկը տեղափոխել, որովհետև դա վտանգավոր է: «Մենք կտրականապես դեմ ենք, համաձայն չենք, որ ղեկը փոխվի դեպի ձախ կողմ, որովհետև չկա ոչ մի լիցենզավորված մասնագետ, որը կարող է դա անել և այն համարվի անվտանգ»: Նշենք, որ վաղը կառավարության նիստին քննարկվելու է  մեքենաների ներկրումը Հայաստան և մեկ տարվա ընթացքում աջ ղեկը ձախ կողմ տեղափոխելու  հարցը: