Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի հավաքականն անցկացրեց առաջին մարզումը Ջիբրալթարում (տեսանյութ)

Սպորտ
FahTmPGGzS06SLgI4TAJWCdvHmS0

Ջիբրալթար ժամանելուց անմիջապես հետո Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց թեթև մարզում Ջիբրալթարի «Վիկտորիա» մարզադաշտում: Մարզմանը մասնակցեցին հավաքական հրավիրված բոլոր ֆուտբոլիստները:  «Վիկտորիան» համեմատաբար մեծ միակ մարզադաշտն է Ջիբրալթարում և գտնվում է օդանավակայանին այնքան մոտ, որ ամբողջ մարզման ընթացքում լսելի էին ինքնաթիռների թռիչքների և վայրէջքների հետևանքով առաջացող ձայները: Ավելին, մարզման ընթացքում ինքնաթիռներից մեկը թռիչքի պատրաստվելիս արագություն էր հավաքում դարպասից մոտ 10-15 մետր հեռավորության վրա: Մեզ տեղեկացրին, որ Ջիբրալթար-Հայաստան հանդիպման օրը՝ խաղի ժամին, նախատեսված է առնվազն 2 թռիչք, ինչը սովորական երևույթ է տեղաբնակների համար: Մարզադաշտի խոտածածկն արհեստական է, իսկ շրջակա տարածքում մշտապես ուժեղ քամի է: Խաղի օրն օդերևութաբանները խոստանում են անձրև: Ջիբրալթար-Հայաստան հանդիպումը կկայանա նոյեմբերի 16-ին՝ Երևանի ժամանակով 23:45-ին:   ՀՖՖ