Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մենք ուզում ենք, որ մեր թեկնածուն համայնքի մեծամասնության աջակցությունն ունենա»

Հասարակություն
ezdi-1

Սահմանադրության համաձայն, խորհրդարանում պետք է ներկայացված լինեն ազգային փոքրամասնության ներկայացուցիչները: Եզդիական համայնքի ներկայացուցիչ Մուրազ Շամոյանը «Ա1+»-ի հետ զրույցում բարձրաձայնեց այն մասին, որ իրենց համայնքում 3 թեկնածուի անուն է շոշափվում: Մեկը ներկա խորհրդարանի պատգամավոր Ռուստամ Մախմուդյանն է, երկրորդը՝ ինքն է, իսկ երրորդն էլ Ռուստամ Բաքոյանն է, որը  Արարատի մարզի Նոր կյանք գյուղից է: Մուրազ Շամոյանի խոսքով, իշխող կուսակցությունը սատարում է Ռուստամ Բաքոյանի թեկնածությունը: Վերջինս, ըստ Շամոյանի` Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի ընկերն է: «Վերջերս «Քաղացիական պայմանագիր» կուսակցությունը  եզդիական համայնքի հետ հանդիպում է ունեցել, որտեղ քննարկել են հնարավոր թեկնածուի առաջադրումը: Կուսակցության անդամ, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը իր ելույթում պարբերաբար նշում էր, որ Բաքոյանը իր ընկերն է»,- նշեց նա: «Համայնքում դժգոհության ալիք կա կապված  Բաքոյանի հավանական թեկնածու լինելու հետ: Մենք ուզում ենք, որ մեր համայնքից ընտրություններին թեկնածու լինի այն անձը, որն ունի ծանրակշիռ մեծամասնության աջակցությունը»: Նշենք, որ  վաղը, մինչև ժամը 18:00-ն կուսակցությունները պետք է առաջադրեն որևէ անձի թեկնածությունը: