Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանում Opel-ը բախվել է մարդատար երթուղայինին. կան վիրավորներ. shamshyan.com

Հասարակություն
vtar-1

Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Արտյոմ Բաբիկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Արցախի պողոտայի թիվ 147 էլեկտրասյան դիմաց Երևանի բնակիչ, 56-ամյա Կամո Եղոյանը իր վարած Opel մակնիշի 35 CR 863 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Երևանի բնակիչ, 59-ամյա Ստեփան Գրիգորյանի վարած, սակայն այդ պահին կայանված վիճակում գտնվող ГАЗ 32213 մակնիշի 4079 Տ երթուղային տաքսուն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով երթուղայինը առաջ է ընթացել և վրաերթի ենթարկել Ս. Գրիգորյանին: Վթարի հետևանքով էլ Ս. Գրիգորյանը, Կ. Եղոյանը, և վերջինիս ուղևոր, Երևանի բնակիչ, 24-ամյա Ս. Աղաբեկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երթուղայինը սպասարկում է թիվ 61 երթուղին: