Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի տեսուչն ու մրցավարները նշանակումներ են ստացել Եվրոպայում

Սպորտ
sport-evropa-13.11.

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեսուչ Գեւորգ Հովհաննիսյանը նշանակվել է ՈՒԵՖԱ-ի Ազգերի Լիգայի Սլովենիա - Նորվեգիա հանդիպման տեսուչ։ Այդ մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը՝ հղում անելով ֆեդերացիայի մրցավարական եւ տեսչական բաժնին: Մրցավարներ Զավեն Հովհաննիսյանը եւ Մեսրոպ Ղազարյանը կսպասարկեն Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման փուլի 6-րդ ընտրական խմբի հանդիպումները: Մրցաշարը, որին կմասնակցեն Մալթայի, Ֆրանսիայի, Բելգիայի ու Լիտվայի Մ-19 հավաքականները, կանցկացվի Մալթայում, նոյեմբերի 14-20-ը։