Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շիրակի» նախագահ Արման Սահակյանը դժգոհ է մրցավարությունից

Սպորտ
sport-shirak-1

Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբը բաց նամակ է ուղարկել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային: Դրանում հիմնականում խոսք է գնում Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության մրցավարության մասին: Մասնավորապես՝ Գյումրին ներկայացնող ակումբի  նախագահ Արման Սահակյանը ՀՖՖ-ին հորդորել է «Շիրակի» եւ երեւանյան որեւէ թիմերի միջեւ հանդիպմանը չնշանակել մրցավարական անձնակազմ ոչ Երեւանից, ոչ էլ Գյումրիից: